Վթարային ջրանջատում Շիրակի մարզում օգոստոսի 25-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ օգոստոսի 25-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Մարալիկ քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: