Բացահայտիր Շիրակը-Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան
· Գյումրի

Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանը գտնվում է Գյումրի քաղաքի կենտրոնում և ներկայացնում է ականավոր քանդակագործի աշխատանքները:
Այն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին: 1988 թվականի երկրաշարժից հետո այստեղ մարդիկ են բնակվել: Թանգարանն ունի հիմնանորոգման խնդիր։ Այն վերանորոգվել է 2003 թվականին «Լինսի հիմնադրամի» միջոցներով, սակայն ստորգետնյա ջրերի պատճառով ներկայումս գտնվում է վատթար վիճակում:
Թանգարանի հավաքածուն ներառում է շուրջ 3000 նմուշ: Հավաքածուն համալրված է հայտնի մարդկանց դիմաքանդակներով (Լև Տոլստոյ, Հովհաննես Թումանյան, կոմպոզիտոր Նիկոլայ Սկրյաբին, Լենին, Գեորգի Պլեխանով և այլն): Ցուցադրված են 30 հետմահու դիմակներ և 13 քանդակներ:
Թանգարանը գտնվում է Գյումրու Հաղթանակի պողոտայում՝ Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանին կից:
Կոորդինատներ. 40°46′51.8498″N 43°50′45.1702″E