Շիրակի մարզում կիրականացվի 2 նոր ծրագիր. ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

Մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ծրագրով Կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացված 69 մլն 667 հազար դրամը կուղղվի 2 ծրագրի իրականացման։
41 մլն 947 հազար դրամը կուղղվի Անի համայնքի Անիպեմզա բնակավայր մտնող 335 մետր երկարությամբ հատվածի ասֆալտապատման աշխատանքների իրականացմանը։
27 մլն 720 հազար դրամը նախատեսվում է հատկացնել Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրում ժամանցի կենտրոնի կառուցմանը։