Բացահայտիր Շիրակը-Սուրբ Աստվածածին եկեղեցի (Փանիկ)

Շիրակի մարզի Փանիկ գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1846 թվականին՝ Պետրոս Նահապետյանի նախաձեռնությամբ: Սրբատաշ հայկական տուֆով կառուցված այս սրբավայրն ունի փայտաշեն տանիք, մեկ մուտք և ութ լուսամուտ: Մուտքի մոտ ամփոփված են Լևոն Նահապետյանի և Պետրոս Նահապետյանի գերեզմանները, իսկ եկեղեցու պատին պահպանվել է շինարարի մասին պատմող արձանագրություն։
Խորհրդային տարիներին եկեղեցին դադարեցրեց իր գործունեությունը և 1939 թվականին վերածվեց պահեստի: Ժամանակի ընթացքում կառույցը փլուզվեց, սակայն 1967 թվականին Պետրոս Նահապետյանի նախաձեռնությամբ և կոլտնտեսության վարչության նախագահ Ալեքսան Օրդանյանի ակտիվ մասնակցությամբ գյուղում սկսվեց հանգանակություն: Վերանորոգման աշխատանքները մեկնարկեցին 1986 թվականի հունիսի 20-ին՝ Սահակ Սալազարյանի գլխավորությամբ, և ավարտվեցին 1971 թվականի դեկտեմբերի 5-ին:
1991 թվականին գյուղ ժամանած Կոմիտաս վարդապետ Մանուկյանը լայնածավալ գործունեություն ծավալեց․ մաքրվեց եկեղեցու շրջակայքը, քանդվեցին այնտեղ կառուցված 6 տները, և կառույցին կից հիմնվեց քահանայատուն:
Տեղակայում՝ Հայաստան, Շիրակի մարզ, գյուղ Փանիկ
Կոորդինատներ՝ 40°39′50″N 43°58′20″E