Բացահայտիր Շիրակը-Արմեն Տիգրանյանի հուշարձանը Գյումրիում
· Գյումրի

Արմեն Տիգրանյանի հուշարձանը գտնվում է Գյումրի քաղաքում՝ նրա անունը կրող զբոսայգում։ Հայ մեծանուն կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանին նվիրված այս հուշարձանը տեղադրվել է 1960-ական թվականներին։ Այն հանդիսանում է քաղաքի կարևոր մշակութային կոթողներից մեկը և ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։
Հուշարձանի քանդակագործն է Խաչատուր Իսկանդարյանը, իսկ ճարտարապետը՝ Էդմոնդ Տիգրանյանը։
Տեղակայում՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Արմեն Տիգրանյանի անվան զբոսայգի
Կոորդինատներ՝ 40.7844° N, 43.8419° E