Գյումրեցի ծանրորդ Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն

· Հայաստան

Գյումրեցի ծանրորդ  Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ 110 կգ քաշային Գարիկ Կարապետյանը Բաթումիում ընթացող Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը նվաճել է երկամարտի 415 կգ արդյունքով:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Պոկում վարժությունից հետո Կարապետյանը երրորդ տեղում էր՝ 189 կգ արդյունքով:

Հրում վարժությունում Կարապետյանը նախ գլխավերևում պահել է նախ 215 կգ, ապա 226 կգ կշռող ծանրաձողերը:

Այս ձևում նա առաջինն էր: