Արթիկ քաղաքի երկու խաչմերուկներում տեղադրվել են լուսացույցներ. Արթիկի համայնքապետարան
· Արթիկ

Արթիկի համայնքապետարանը տեղեկացնում է, որ
«Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում» ՀՈԱԿ - ի կողմից Արթիկ քաղաքի Անկախության - Սվերդլովի փողոցների հատման խաչմերուկում, Սասունցի Դավթի - Ղարիբջանյան փողոցների հատման խաչմերուկում տեղադրվել են լուսացույցներ։
Լուսացույցները սարքավորված են ժամանակակից լուսաձայնային ազդանշանային համակարգերով։
Օգոստոսի 30-ին գործարկվել է Արթիկ քաղաքի Անկախության - Սվերդլովի փողոցների հատման խաչմերուկի լուսացույցը, իսկ Սասունցի Դավթի - Ղարիբջանյան փողոցների հատման խաչմերուկի լուսացույցի գործարկման մասին հավելյալ կտրամադրվի տեղեկատվություն։
Համայնքապետարանը վարորդներին և հետիոտներին հորդորում է լինել ուշադիր, հետևել լուսացույցների ցուցիչներին, պահպանել երթևեկության կանոնները։