Արթիկում ապամոնտաժվում են ապօրինի տեղադրված մետաղական տնակները. Արթիկի համայնքապետարան

· Արթիկ

Արթիկում ապամոնտաժվում են ապօրինի տեղադրված մետաղական տնակները. Արթիկի համայնքապետարան

Արթիկի համայնքապետարանը Շինարարների 2 և 4 շենքերի բակային հատվածում սկսել է ժամանակավոր և ապօրինի տեղադրված մետաղական տնակների ապամոնտաժման ու տեղափոխման աշխատանքները։

Տարածքը կմաքրվի կենցաղային և շինարարական աղբից, կոյուղատարի հին ու մաշված խողովակները կփոխարինվեն նորերով, իսկ տարածքում կկառուցվի ժամանակակից մանկական խաղահրապարակ։

Ապամոնտաժման, տեղափոխման, տարածքների մաքրման և բարեկարգման աշխատանքները կլինեն շարունակական։