Բացահայտիր Շիրակը-Գեղանիստ

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը-Գեղանիստ

Շիրակի մարզի Գեղանիստ գյուղն ունի հարուստ պատմական անցյալ և ինքնատիպ դիմագիծ: Գյուղի բնակիչների նախնիները 1828-1829 թվականներին և 1918 թվականին գաղթել են Արևմտյան Հայաստանի Մուշ, Խնուս, Ալաշկերտի գավառի Բադնոց և Վերին Բասենի շրջանի գյուղերից:

Գեղանիստցիներն աչքի են ընկնում իրենց աշխատասիրությամբ, հողին կապվածությամբ, հյուրընկալ ոգով, համայնքային ուժեղ համախմբվածությամբ և նախնիներից փոխանցված հոգևոր ու մշակութային արժեքների հանդեպ ունեցած խոր հարգանքով: Տեղացիները հիմնականում զբաղվում են դաշտավարությամբ, անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և հացահատիկի մշակմամբ:

​Գյուղն առանձնանում է իր պատմամշակութային հարուստ ժառանգությամբ և հնագույն սրբավայրերով:

Գեղանիստում պահպանվել են միջնադարյան գյուղատեղի, 16-19-րդ դարերի և 18-20-րդ դարերի գերեզմանոցներ, ինչպես նաև 19-րդ դարի «Խչեյի» մատուռը: Բնակավայրն ունի 1711 թվականի «Ժամ» և 1852 թվականին կառուցված ևս մեկ եկեղեցի: Հատկանշական են տեղի հայտնի մատուռները՝ «Հմայիլ», «Իրիցտան Ավետարան», «Բավոյի սուրբ» և Գրիգոր Նարեկացի:

​Տեղակայումը՝ Հայաստան, Շիրակի մարզ, Գեղանիստ գյուղ:

Կոորդինատները՝ 40.8172° N, 43.9875° E: