Երեկոն թանգարանում»՝ երաժշտության և պատմության յուրահատուկ հանդիպում Գյումրիում. ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

· Գյումրի

Երեկոն թանգարանում»՝ երաժշտության և պատմության յուրահատուկ հանդիպում Գյումրիում. ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում տեղի է ունեցել Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի աշնանային համերգաշրջանի առաջին և յուրահատուկ միջոցառումը՝ «Երեկոն թանգարանում»։

Միջոցառման ընթացքում այցելուները հնարավորություն են ունեցել հատուկ շրջայցի միջոցով ծանոթանալու հին Ալեքսանդրապոլի կենցաղին, ավանդույթներին, քաղաքային մշակույթին և պատմական միջավայրին։

Երեկոյի երկրորդ հատվածում թանգարանի բացօթյա պատմական միջավայրում հնչել են սիմֆոնիկ մեղեդիներ։ Պատմությունն ու երաժշտությունը մեկ վայրում համադրվել են՝ ստեղծելով յուրահատուկ մշակութային միջավայր և ժամանակի միջով խորհրդանշական ճանապարհորդություն։

Համերգային ծրագիրը ներկայացրել է Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Արմեն Կարճյանի և դիրիժոր Երվանդ Վարոսյանի ղեկավարությամբ։

«Երեկոն թանգարանում» մշակութային նախաձեռնությունը մեկ երեկոյի ընթացքում թանգարանը վերածել է երաժշտության, պատմության և հիշողության յուրահատուկ հանդիպման վայրի։

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ